Logo

Մբապեն հատեց 400 գոլի սահմանը

12:10 / 14.11.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պրոֆեսիոնալ կարիերայում հատեց 400 գոլի սահմանը:

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարում ֆրանսիացիները 4-0 հաշվով հաղթեցին Ուկրաինային և նվաճեցին եզրափակիչ փուլի ուղեգիր: Մադրիդի «Ռեալի» հարձակվողը դուբլ գրանցեց:

Մբապեն Պելեից հետո դարձավ երկրորդ ֆուտբոլիստը, որը նախքան 27 տարեկան դառնալը 400 գոլ է խփել պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում: Դրանից բացի, 26-ամյա հարձակվողը 1991 թվականից ի վեր դարձավ առաջին ֆրանսիացին, որն ազգային թիմի 6 անընդմեջ խաղում աչքի է ընկել դարպասի գրավմամբ:

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ