Logo

Մբապեն կարող է բաց թողնել «Աթլետիկոյի» դեմ հանդիպումը

00:25 / 12.03.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի մասնակցությունն «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղին հարցականի տակ է, հայտնում է As-ը։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը մկանային ծանրաբեռնվածության պատճառով բաց է թողել «Արքայական ակումբի»` մարտի 11-ի մարզման մի մասը։

Իսպանական գրանդի մարզչական շտաբն անհանգստացած է Մբապեի ֆիզիկական վիճակով և լավատես չէ նրա` հանդիպման մասնակցության հարցում։ Վերջնական որոշում կկայացվի խաղից առաջ։

«Աթլետիկո» - «Ռեալ» հանդիպումը կկայանա մարտի 12-ին, ժամը 23:45-ից կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։ Դիմակայության առաջին խաղում «Ռեալը» հաղթել է 2-1 հաշվով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ