Logo

Մբապեն կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղը

15:42 / 02.02.2023ՍՊՈՐՏ
null

Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը, հայտնում է L’Equipe-ը:

24-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Մոնպելյեի» դեմ Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի արտագնա խաղում (3-1): Մբապեն կանցնի բուժզննում, որից հետո հայտնի կդառնան ապաքինման ժամկետը։

Ավելի վաղ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն հայտնել էր, որ Ֆրանսիայի հավաքականի առաջատարի վնասվածքը դժվար թե լուրջ լինի:

Հիշեցնենք, որ ՊՍԺ - «Բավարիա» դիմակայության առաջին խաղը տեղի կունենա փետրվարի 14-ին Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ