Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն կրկնել է «Արքայական ակումբի» նախկին ավագ, իր հայրենակից Կարիմ Բենզեմայի ռեկորդը:
Opta վիճակագրական ռեսուրսը հայտնում է, որ 25-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» երկրորդ խաղացողն է, որը 21-րդ դարում Լա լիգայի երեք խաղում անընդմեջ գոլ է խփել 11-մետրանոցից:
Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, որն այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադում», նման ցուցանիշ գրանցել էր 2022 թվականին:
Ֆրանսիայի հավաքականի ավագ Մբապեն 11-մետրանոցից գոլ է խփել «Բետիսի» (2-0), «Ռեալ Սոսյեդադի» (2-0) և «Էսպանյոլի» (4-1) դեմ խաղերում:
Ընդհանուր առմամբ` «Ռեալի» աստղային նորեկը նոր մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 8 հանդիպման, դարձել 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:


