Ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն «Ռեալում» իր նորամուտի մրցաշրջանում խփած գոլերի քանակով հավասարվել է մադրիդյան ակումբի լեգենդար նախկին ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուին և Ռուդ վան Նիստելռոյին, հաղորդում է Madrid Universal-ը:
26-ամյա ֆուտբոլիստը, դուբլ գրանցելով «Լեգանեսի» դեմ խաղում (3-2), գոլերի քանակը հասցրել է 33-ի:
«Արքայական ակումբում» իր նորամուտի մրցաշրջանում ավելի շատ գոլ խփել է միայն Իվան Զամորանոն` 37:


