Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կդառնա Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագը:
GFFN-ի տեղեկություններով, ազգային թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն ընտրություն է կատարել 24-ամյա Մբապեի և Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի միջև:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին «Եռագույնների» ավագը Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսն էր, որը Կատարում կայացած աշխարհի առաջնության ավարտից հետո հայտարարել էր միջազգային կարիերան ավարտելու մասին:
Ավելի վաղ նշվում էր, որ որպես նոր ավագ դիտարկվում է նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանի թեկնածությունը, սակայն նա փետրարի 2-ին հայտարարել էր հավաքականից հեռանալու մասին:


