Logo

Մբապեն` Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

21:14 / 03.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Լա լիգայի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ:

Սեպտեմբերին ֆրանսիացին մասնակցել է Լա լիգայի չորս խաղի, խփել 5 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։

Ավելի վաղ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում Մբապեն հեթ-տրիկ էր ձևակերպել ղազախական «Կայրաթի» դեմ արտագնա խաղում (5-0), իսկ հետո ճանաչվել էր ակումբային գլխավոր եվրագավաթի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:

Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ