Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն տպավորիչ նվաճման է հասել Ֆրանսիայի Լիգա 1-ում: Մբապեն, դուբլ գրանցելով «Լիլի» դեմ 24-րդ տուրի տնային խաղում (4-3), 24 տարեկան 2 ամսականում դարձել է Ֆրանսիայի առաջնությունում 150 գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, հայտնում է Opta-ն:
Մինչև այս ռեկորդակիրներն էին Ժյուսթ Ֆոնտենը (1959 թվականին, 26 տարեկան 2 ամսական) և Էրվե Ռևելին (1972 թվականին, 26 տարեկան 3 ամսական)։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի առաջատարը 2017 թվականից է խաղում ՊՍԺ-ում: Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն Ֆրանսիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 28 հանդիպման, դարձել 27 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:


