«Ռեալի» առաջատար Կիլիան Մբապեն մրցաշրջանի մեկնարկում գրանցում է ավելի բարձր արդյունավետություն, քան «Արքայական ակումբի» պատմության մեջ լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն:
Marca-ն հաշվարկել է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը մեկ խաղում խփում է միջինը 1.28 գոլ, մինչդեռ Ռոնալդուն «Ռեալում» իր լավագույն մրցաշրջանում մեկ խաղում խփել է միջինը 1.12 գոլ: Այդուհանդերձ՝ ընդհանուր վիճակագրությամբ առաջատարը Ռոնալդուն է՝ մեկ խաղում 1.03 գոլով: 2-րդը Պուշկաշն է՝ 0.92 ցուցանիշով, լավագույն եռյակը եզրափակում է Մբապեն՝ 0.80 ցուցանիշով:
Մբապեն ընթացիկ մրցաշրջանում Լա լիգայում անցկացրած 6 խաղում խփել է 7 գոլ, ևս 2 անգամ աչքի է ընկել Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի առաջին տուրում՝ «Մարսելի» դեմ մրցավեճում:


