Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պատասխանել է թիմի խաղացողների ու մարզչի փոխհարաբերությունների մասին հարցին, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Երբ «Ռեալում» չես հաղթում, մարդիկ սկսում են խոսել ամեն ինչ: Ի՞նչ եք ուզում, որ ես պատասխանեմ ձեզ: Մենք չենք հաղթել նախորդ երկու խաղերն ու լավ չենք խաղացել: Դրա համար էլ մարդիկ խոսում են:
Միջազգային դադարից հետո «Էլչեին» ենք հանդիպելու ու կփորձենք հաղթել»,- ասել է Մբապեն:


