Logo

Մբապեն «Ռեալի» ֆուտբոլիստ կդառնա հուլիսի սկզբին

17:15 / 29.06.2023Ֆուտբոլ
null

Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» դառնում է ավելի հավանական։

Ֆրանսիացի լրագրող Ֆրանսուա Գալյարդոն հայտնել է, որ «Արքայական ակումբը» 24-ամյա ֆրանսիացու տրանսֆերը կիրականացնի հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում։ Մբապեի մայր Ֆայզա Լամարին առաջիկա օրերին կմեկնի Մադրիդ, որպեսզի քննարկի գործարքի վերջին մանրամասները։

Ֆրանսիայի հավաքականի ավագը 2017-ի օգոստոսին է «Մոնակոյից» տեղափոխվել ՊՍԺ, որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024-ի ամառ։ Փարիզցիները նրա տրանսֆերի համար 2018-ին վճարել էին 180 միլիոն եվրո։ ՊՍԺ-ի հետ Մբապեն դարձել է Ֆրանսիայի 5-ակի չեմպիոն ու ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է 212 գոլով։

2022/23 մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում, խփել 41 գոլ ու կատարել 10 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ