Logo

Մբապեն վերադարձել է մարզումներին, Ասենսիոն բաց կթողնի մի քանի խաղ

10:09 / 15.09.2023• Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի վնասվածքը լուրջ չէ, 24-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է մարզումներին, հայտնում է ակումբի մամլո ծառայությունը:

Փարիզյան թիմի նորեկ Մարկո Ասենսիոն վնասվածքի պատճառով կբացակայի առնվազն կես ամիս: Այդ ընթացքում իսպանացի ֆուտբոլիստը չի խաղա Լիգա 1-ի առաջիկա 3 խաղում և մեծ հավանականությամբ բաց կթողնի նաև Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի հանդիպումը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն 2017 թվականի ամռանն է «Մոնակոյից» տեղափոխվել ՊՍԺ, որի պատմության լավագույն ռմբարկուն է: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո, իսկ Մարկո Ասենսիոն իսպանական «Մալյորկայի» սան է: Նա 2016 թվականից մինչև նախորդ մրցաշրջանի ավարտը խաղում էր Մադրիդի «Ռեալում», որի կազմում մասնակցել է 286 հանդիպման, խփել 61 գոլ և կատարել 32 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ