Logo

Մբապեն վնասվածք է ստացել

11:25 / 11.10.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածք է ստացել, ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ասել է ֆրանսիացիների գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը։

«Նրա ոտնաթաթի հոդը շատ զգայուն է, և ինչպես հաճախ լինում է, հարվածից վնասվածք է ստացել։ Նա ցավեր ուներ, ինչի պատճառով նախընտրեց փոխարինվել»,- ասել է Դիդյե Դեշամը։

26-ամյա ֆուտբոլիստն Ադրբեջանի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի D խմբի խաղում (3-0) գոլ ու ասիստ էր գրանցել, իսկ փոխարինվել էր 83-րդ րոպեին։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ