Փարիզի ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ներկայացրել է թիմի հայտացուցակը «Թուլուզի» դեմ Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի խաղում։ Հայտացուցակում ընդգրկվել են 21 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ու թիմի նորեկ Ուսման Դեմբելեն։
«Թուլուզ» - ՊՍԺ հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։ Լիգա 1-ի առաջին տուրում Ֆրանսիայի չեմպիոնը գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել «Լորյանի» հետ։


