«Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող, աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն հանդիպել են Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, հայտնում է Giusé Trattoria ռեստորանի ինստագրամյան էջը։
«Չեմպիոնական երեկո։ Միշտ հաճելի է հյուրընկալել Յանիկ Սիներին ու Կիլիան Մբապեին Giusé Trattoria-ում»,- գրել է ռեստորանի էջը` հրապարակելով Սիների ու Մբապեի լուսանկարը։
24-ամյա թենիսիստը Փարիզում այժմ մասնակցում է տարվա վերջին «Մասթերս» կարգի մրցաշարին, որի երկրորդ փուլում կմրցի Զիզու Բերգսի (Բելգիա, 41-րդ ռակետ) դեմ։
Մբապեն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 13 խաղում խփել է 16 գոլ, կատարել 2 ասիստ։
ATP-ի «Մասթերս» կարգի մրցաշարերը և Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


