Լիգա 1-ի 26-րդ տուրում ՊՍԺ-ն 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Սենտ Էթյենի» նկատմամբ: Փարիզյան թիմի կազմում դուբլով աչքի ընկավ Կիլիան Մբապեն:
Այսպիսով, աշխարհի չեմպիոնը 156-րդ գոլը հեղինակեց ՊՍԺ-ի մարզաշապիկով և ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում հավասարվեց Զլատան Իբրահիմովիչին:
Առաջին հորիզոնականում Էդինսոն Կավանին է, որը 200 գոլ է խփել մայրաքաղաքային ակումբի մարզաշապիկով:
«Ուրախ եմ, որ կրկնեցի Իբրայի նվաճումը. նա ՊՍԺ-ի սիմվոլն է: Առջևում Կավանին է, տեսնենք՝ ինչ կստացվի: ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուի կոչումն անհնար է թերագնահատել: Եթե խնդիրներ չլինեն, կփորձեմ գերազանցել նաև այդ ռեկորդը»,- Մբապեի խոսքը փոխանցում է L’Équipe-ը:
Հիշեցնենք, որ ամռանը 23-ամյա ֆուտբոլիստն ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ, եթե թիմի հետ չերկարաձգի պայմանագրի ժամկետը:


