«Բարսելոնան» «խելագարություն չի անի» և Լուիս Դիասի համար 60 միլիոն եվրոյից ավելի չի վճարի «Լիվերպուլին», հաղորդում է Mundo Deportivo-ն։
Հաշվի առնելով ակումբի տնտեսական վիճակը և 1:1 ֆինանսական կանոնի պահպանման խնդիրները՝ կատալոնական ակումբի դիրքորոշումը հստակ է: «Բարսելոնան» կարծում է, որ եթե մեկ այլ թիմ ֆուտբոլիստի համար առաջարկի այնքան, որքան կատալոնական ակումբը, Դիասը հավանաբար կընտրի «Բլաուգրանան»։
Լուիս Դիասի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է նաև «Բավարիան»: Եթե մյունխենյան ակումբը պատրաստ լինի 75-80 միլիոն եվրո վճարելուն, «Բարսելոնան» դուրս կգա տրանսֆերային պայքարից:
2024/25 մրցաշրջանում Դիասը մասնակցել է 50 խաղի, որոնցում խփել է 17 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։
Կարդացեք նաև՝
- «Նա ամեն ինչ ճիշտ է անում». Յամալի հոր արձագանքը որդու հասցեին հնչող քննադատություններին
- «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը 4 տարի անց վերադարձավ Իսպանիա
- Սկիրա. «Բարսելոնան» տրանսֆերային առաջարկ է արել «Ման. Յունայթեդին»
- Լամին Յամալը հանդես կգա «10» համարով
- Տոռեն հեռացել է «Բարսելոնայից» ու նոր ակումբ ունի
- «Բարսելոնայի» դարպասապահը կխաղա Լա լիգա 2-ում