Logo

MD. «Բարսան» հանուն Դիասի «խելագարություն չի անի»

13:50 / 19.07.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» «խելագարություն չի անի» և Լուիս Դիասի համար 60 միլիոն եվրոյից ավելի չի վճարի «Լիվերպուլին», հաղորդում է Mundo Deportivo-ն։

Հաշվի առնելով ակումբի տնտեսական վիճակը և 1:1 ֆինանսական կանոնի պահպանման խնդիրները՝ կատալոնական ակումբի դիրքորոշումը հստակ է: «Բարսելոնան» կարծում է, որ եթե մեկ այլ թիմ ֆուտբոլիստի համար առաջարկի այնքան, որքան կատալոնական ակումբը, Դիասը հավանաբար կընտրի «Բլաուգրանան»։

Լուիս Դիասի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է նաև «Բավարիան»: Եթե մյունխենյան ակումբը պատրաստ լինի 75-80 միլիոն եվրո վճարելուն, «Բարսելոնան» դուրս կգա տրանսֆերային պայքարից:

2024/25 մրցաշրջանում Դիասը մասնակցել է 50 խաղի, որոնցում խփել է 17 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ