Կատալոնական «Բարսելոնան» վերակառուցման վերջին փուլում գտնվող «Կամպ Նոու» ստադիոնում տեխնիկական և գործառնական փորձարկում է իրականացրել, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Փորձարկումը, որը տեղի է ունեցել Tribuna և Gol Sur գոտիներում, ներգրավել է անվտանգության, գործառնությունների, սպասարկման, սննդի ու խմիչքի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժիններ, նաև ստուգվել են հարակից կարևորագույն համակարգեր:
Փորձարկված տարրերի թվում են ամբողջ լուսավորությունը, հրդեհային ազդանշանի համակարգերը, արտակարգ ելքերը, ահազանգերը, տարհանման արձանագրությունները, հասանելիությունը և ցուցանակները։
Հայտնաբերված հնարավոր խնդիրներին լուծում կտրվի, քանի որ շատ շուտով Իսպանիայի չեմպիոնը պետք է վերադառնա տնային ստադիոն:


