Logo

MD. «Բարսան», «Ռեալը» և Սուպերլիգան ՈՒԵՖԱ-ին առաջարկում են փոխել ՉԼ ձևաչափը

00:48 / 04.10.2025Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը» և Սուպերլիգան ներկայացնող A22 ընկերությունն 8 ամիս գաղտնի բանակցություններ են վարել՝ նոր մրցաշարի կամ Չեմպիոնների լիգան նոր ձևաչափով անցկացնելու վերաբերյալ համաձայնության հասնելու նպատակով, որը կբավարարի բոլոր կողմերին, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Կողմերը Եվրոպական ֆուտբոլի ասոցիացիաների միությանը (ՈՒԵՖԱ) ներկայացրել են Չեմպիոնների լիգայի ձևաչափի փոփոխությունների վերջնական առաջարկը։

Մասնավորապես, առաջարկվում է 36 թիմերը բաժանել երկու խմբի։ Առաջին խմբում կներառվեն ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում ամենաբարձր դիրքերում գտնվող թիմերը։ Առաջին խմբից ամենաշատ միավորներ վաստակած 8 թիմերն անմիջապես կանցնեն 1/8 եզրափակիչ։ Երկրորդ ությակն ու երկրորդ խմբում 1-8-րդ տեղերը զբաղեցրած թիմերը հանդես կգան անցումային փլեյ-օֆֆում:

Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը կարող է կիրառվել 2027 թվականից:

Հիշեցնենք, որ երկրորդ մրցաշրջանն անընդմեջ ակումբային գլխավոր եվրագավաթն անցկացվում է շվեյցարական համակարգով, կա մեկ ընդհանուր աղյուսակ: 

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ