Logo

MD. «Բարսայի» դարպասապահը կհեռանա ակումբից

19:48 / 26.08.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» դարպասապահ Ինյակի Պենյան վարձավճարով հանդես կգա Իսպանիայի Լա լիգայի նորեկ «Էլչեում», հայտնում է Mundo Deportivo-ն։

26-ամյա դարպասապահի հեռանալը «Բլաուգրանային» թույլ կտա բարելավել ֆինանսական վիճակն ու աշխատավարձի բյուջեն։ Դրա շնորհիվ կատալոնական ակումբը կգրանցի Վոյցեխ Շչեսնիին։ Գործարքի մասին, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի օգոստոսի 26-ին։

Նախքան տրանսֆերն իսպանացի ֆուտբոլիստն ու «Բարսելոնան» մինչև 2029թ. հուլիսի 1-ը ժամկետով պայմանագիր են ստորագրել։

Ինյակի Պենյան կատալոնական ակումբի սան է, 45 խաղից 11-ում դարպասը պահել է անառիկ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ