Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Ջանլուիջի Դոնարումայի ծառայություններով, տեղեկացնում է Mundo Deportivo-ն։
«Արքայական ակումբը» ցանկանում է թիմ հրավիրել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին, քանի որ հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան արդեն 33 տարեկան է, ու նրա պայմանագրի ժամկետի ավարտին էլ մնացել է 2 տարի։
26-ամյա Դոնարուման այս պահին բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել էր, որ իտալացին չի շարունակի ելույթները ֆրանսիական ակումբում։


