Logo

MD. «Ոսկե գնդակին» Յամալը կներկայանա 20-հոգանոց ուղեկցող խմբով

10:51 / 22.09.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը ներկա կլինի 20-հոգանոց ուղեկցող խմբով, հայտնում է Mundo Deportivo-ն։

18-ամյա ֆուտբոլիստին կուղեկցեն նրա ծնողները, հարզատներն ու ընկերները, որոնք բոլորը կլինեն Dolce & Gabbana իտալական նորաձևության տան կոստյումներով։

Իսպանիայի ազգային հավաքականի եզրայինն անհատական գլխավոր մրցանակն ստանալու դեպքում Փարիզում կանցկացնի մասնավոր մեծ խնջույք, որի մանրամասները գաղտնի են։

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը սեպտեմբերի 22-ին` ժամը 21:00-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ