Աշխարհի 7-րդ ռակետ Կասպեր Ռուդն ավարտեց մրցելույթը Մեցի ATP-250 շարքի մրցաշարում։
Մրցաշարի երկրորդ փուլում նորվեգացի թենիսիստը 4-6, 4-6 հաշվով անսպասելի պարտություն է կրել աշխարհի 124-րդ ռակետ Բենջամեն Բոնզիից (Ֆրանսիա)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 18 րոպե։
Ֆրանսիացի թենիսիստը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու է իր հայրենակից Քենթեն Գալիի (84-րդ ռակետ) դեմ։