Logo

Մեծ Բրիտանիայում այս շաբաթ չի հնչի Չեմպիոնների լիգայի օրհներգը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:45 / 12.09.2022• ՍՊՈՐՏ
null

Չեմպիոնների լիգայի օրհներգն այս շաբաթ չի հնչի Մեծ Բրիտանիայում հայտնում է The Telegraph-ը:

Նման որոշում է կայացվել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան պատճառով: 

Հիշեցնենք, որ ՉԼ-ի խմբային փուլի երկրորդ տուրում Անգլիայի առաջնության փոխչեմպիոն «Լիվերպուլը» սեպտեմբերի 13-ին  ընդունելու է Ամստերդամի «Այաքսին», Լոնդոնի «Չելսին» հաջորդ օրը «Սթեմֆորդ Բրիջում» ուժերը չափելու է ավստրիական «Զալցբուրգի» հետ, ԱՊԼ-ի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» մրցելու է Դորտմունդի «Բորուսիայի» հետ, Գլազգոյի «Ռեյնջերսն» էլ Շոտլանդիայում հանդիպելու է Նեապոլի «Նապոլիին»: 

Մեծ Բիրտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը մահացել է 96 տարեկանում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ