Logo

Մեդիսոնը՝ «Տոտենհեմ» տեղափոխության մասին. «Անհավանական զգացողություններ ունեմ»

00:12 / 30.06.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը մեկնաբանել է Լոնդոնի «Տոտենհեմ» տեղափոխությունը:

«Լավ կարծիք ունեմ «Տոտենհեմի» մասին: Հիմա ես այս թիմի մասնիկն եմ ու հագնելու եմ այս հիասքանչ սպիտակ խաղաշապիկը: Անհավանական զգացողություններ ունեմ և պատրաստ եմ նոր մարտահրավերին»,- Մեդիսոնի խոսքը փոխանցում է The Spurs Watch-ը:

 26-ամյա անգլիացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ Ջեյմս Մեդիսոնը լոնդոնյան ակումբ էր տեղափոխվել «Լեսթերից»: Գործարքի արժեքը կազմել էր 46,30 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ