Ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևն ամփոփել է Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչը, որտեղ 5 սեթում զիջել էր Ռաֆայել Նադալին:
«Դժվար է խոսելը մոտ 6 ժամ տևած պայքարից հետո: Ցանկանում եմ շնորհավորել Ռաֆային: Այն, ինչ նա արեց, անհավանական է: Խաղից հետո նրան հարցրեցի՝ «Դու, ընդհանրապես, հոգնե՞լ ես»: Սա խելահեղություն է: Թենիսի մակարդակը շատ բարձր էր, ու երրորդ սեթում նա ավելացրեց, որ նվաճի «Մեծ սաղավարտի» 21-րդ տիտղոսը:
Ռաֆան փայլուն չեմպիոն է. կարծում եմ՝ լավագույն եռյակի (Նադալ, Ֆեդերեր, Ջոկովիչ) դիմակայությունը դեռևս ավարտված չէ»,- ասել է Մեդվեդևը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ: