Logo

Մեդվեդևա. «Պետրոսյանն Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ կնվաճի, այլ տարբերակ չկա»

21:20 / 25.12.2025Գեղասահք
null

Ռուսաստանը ներկայացնող գեղասահորդուհի, աշխարհի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևան կարծում է, որ 18-ամյա Ադելիա Պետրոսյանը Ձմեռային օլիմպիական խաղերում կնվաճի ոսկե մեդալ, հաղորդում է Sport24-ը:

«Մենք բոլորս հասկանում ենք, որ սա Պետրոսյանի համար առաջին խոշոր մրցաշարն է լինելու: Օլիմպիական խաղերի մրցմանը կան ֆավորիտներ՝ աշխարհի եռակի չեմպիոն Կաորի Սակամոտոն և աշխարհի գործող չեմպիոն Ալիսա Լյուն։ Պետրոսյանը վարպետությամբ չի զիջում նրանց: Պետք է ամեն ինչ անել: Պետրոսյանն Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ կնվաճի, այլ տարբերակ չկա»,- ասել է Մեդվեդևան:

Հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի եռակի չեմպիոն է:

Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում (Իտալիա) 2026 թվականի փետրվարի 6-22-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ