Թենիսի տղամարդկանց աշխարհի 14-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևն առաջին տիտղոսը նվաճեց 2023 թվականի մայիսից հետո:
Ռուս թենիսիստը հաղթեց Ալմաթիի ATP 250 կարգի մրցաշարը: Եզրափակիչում Մեդվեդևը 7-5, 4-6, 6-3 հաշվով հաղթեց ֆրանսիացի Կորենտին Մուտեին: 2021 թվականի ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնն աշխարհի 41-րդ ռակետին հաղթեց 2 ժամ 36 րոպեում:
Մեդվեդևը կարիերայում առաջին անգամ հաղթեց Ալմաթիի մրցաշարը: Նա կարիերայում մինչև այժմ 21 տիտղոս է նվաճել` հաղթելով 21 տարբեր քաղաքներում անցկացված մրցաշարեր:
WHAT a match. WHAT a tournament. 🤩@DaniilMedwed is well and truly back in the winner's circle with title No.21 after a 7-5 4-6 6-3 triumph @AlmatyOpen_KZ | #AlmatyOpen pic.twitter.com/xKBQmWci5p
— ATP Tour (@atptour) October 19, 2025


