Աշխարհի առաջին ռակետ, ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը մեկնաբանել է «Մեծ սաղավարտի» մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության երկրորդ շրջանում Ֆրանսիան ներկայացնող Արտուր Ռինդերկնեշի նկատմամբ հաղթանակը (6-2, 7-5, 6-3):
«Ընդհանուր առմամբ՝ գոհ եմ երրորդ սեթում խաղամակարդակից։ Հանդիպման վերջում ես ավելի ու ավելի լավ էի խաղում։ Ամենակարևորը հաղթելն է, այն էլ՝ երեք սեթում։ Ես ցանկանում էի որքան հնարավոր է շուտ ավարտել մրցախաղը, չնայած արդեն բավականին ուշ էր։ Անհամբեր սպասում եմ հաջորդ խաղին»,- Մեդվեդևը նշել է ATP-ի մամուլի ծառայության հետ զրույցում:
Հիշեցնենք, որ ռուս թենիսիստը US Open-ի գործող չեմպիոնն է: Սեպտեմբերի 2-ին Դանիիլ Մեդվեդևը երրորդ շրջանում կմրցի չինացի Վու Իբինի հետ:


