Logo

Մեդվեդևը «Մեծ սաղավարտի» մրցաշարից կրկին դուրս է մնացել առաջին փուլից

11:24 / 25.08.2025Թենիս
null

Դանիիլ Մեդվեդևը (13-րդ ռակետ) չի կարողացել դուրս գալ «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար Ամերիկայի բաց առաջնության երկրորդ փուլ։

Ռուս թենիսիստը մրցաշարի առաջին փուլում լարված պայքարում 3-6, 5-7, 7-6 (7-5), 6-0, 4-6 հաշվով պարտվել է Բենժամեն Բոնզիին (Ֆրանսիա 51-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 3 ժամ 46 րոպե։

Բոնզիի հաջորդ մրցակիցը կլինի Մարկոս Հիրոնը (ԱՄՆ, 55-րդ ռակետ)։

Մեդվեդևը «Մեծ սաղավարտի» երրորդ մրցաշարն անընդմեջ պայքարն ավարտում է առաջին շրջանում։ Նա ձախողել էր նաև «Ռոլան Գարոսի» և «Ուիմբլդոնի» մեկնարկը։

Ընդ որում՝ 29-ամյա թենիսիստն «Ուիմբլդոնի» առաջին շրջանում պարտվել էր կրկին Բոնզիին (6-7, 6-3, 6-7, 2-6)։

Մեդվեդևն ԱՄՆ-ի բաց առաջնությունում 2021թ. դարձել է չեմպիոն։ Դա նրա կարիերայի միակ տիտղոսն է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ