Լոս Կաբոսի (Մեքսիկա) մրցաշարի եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ, ռուս թենիսիստ Դանիիլ Մեդևեդևը հանդիպեց Մեծ Բրիտանիայի 26-ամյա ներկայացուցիչ Քեմերոն Նորիին (12-րդը՝ ATP-ի վարկանիշում) և հաղթեց 2 սեթում։
26-ամյա ռուսաստանցին առավելության հասավ 7-5, 6-0։ Խաղը տևեց 1 ժամ, 22 րոպե։
Դանիիլ Մեդևեդևը նվաճեց կարիերայի 14-րդ տիտղոսը և առաջինը՝ այս մրցաշրջանում։ Նրա հաշվին 12 պարտված եզրափակիչ կա։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Մեդևեդևը պայքարից դուրս էր թողել սերբ թենիսիստ Միոմիր Կեցմանովիչին (7-6 (7-0), 6-1):


