Logo

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի մասին սերիալը Netflix-ի պատմության խոշորագույն վավերագրական դեբյուտն է դարձել

14:12 / 23.12.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ «Հարին և Մեգանը» սերիալի պրեմիերան։ Ինչպես և սպասվում էր, նախագիծը մեծ աղմուկ բարձրացրեց։ Hypebae-ը գրում է, որ այն Netflix-ի պատմության խոշորագույն վավերագրական դեբյուտն է դարձել։

Սերիալն ունեցել է ավելի քան 175 միլիոն ժամ դիտում և հայտնվել լավագույն տասնյակում ավելի քան 85 երկրում:

Ի դեպ, նախագիծը շատ սկանդալային է ստացվել. վերջին դրվագներում դքսերը Բուքինգհեմյան պալատին մեղադրել են իրենց կյանքը թունավորելու համար։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զույգը պատրաստվում է հանդիպել հարազատների հետ՝ լսելու նրանց «ներողությունը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ