Logo

Մեկ ամսում անշարժ գույքի օտարման 6121 գործարք է իրականացվել

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:41 / 02.12.2022LIFETECH
null

2022-ի հոկտեմբերին Հանրապետությունում անշարժ գույքի օտարման 6121 գործարք է իրականացվել, որը կազմել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի 36.7%-ը։ Այդ մասին տեղեկացնում է Կադաստրի կոմիտեն։

Օտարման գործարքների առավել բարձր տոկոսաչափը՝ 34.1%-ը գրանցվել է Երևան քաղաքում, առավել ցածրը՝ 1.3%` Վայոց ձորի մարզում։ 

Հանրապետությունում հոկտեմբերին գրանցված օտարման գործարքները սեպտեմբերի համեմատությամբ նվազել են 5.9%-ով, իսկ 2021-ի հոկտեմբերի համեմատությամբ՝ 11.1-%-ով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ