Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻԲԱ-ն հրապարակել է 2025-27 թվականների մրցաշարերի համար մրցավարների և միջազգային տեսուչների ցանկը: Հայաստանից մեկ մասնագետ ստացել է միջազգային տեսուչի որակավորում, երկու մրցավար էլ՝ միջազգային խաղեր սպասարկելու արտոնագիր:
ՖԻԲԱ-ի համապատասխան հանձնաժողովի որոշմամբ՝ Դրաստամատ Մուրադյանին շնորհվել է ՖԻԲԱ միջազգային կարգի տեսուչի կոչում։ Դավիթ Կիխյանը և Եղիշ Նազարյանը ստացել են երկու տարվա համար նախատեսված միջազգային արտոնագիր:











































