Բուլղարիայի առաջնության «Արդա» ակումբը ներողություն է խնդրել սխալմունքի համար, որը տեղի է ունեցել «Լևսկիի» դեմ մրցավեճում, գրում է BBC-ն:
Խաղից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգել են «Արդայի» նախկին ֆուտբոլիստ Պետկո Գանչևի հիշատակը, բայց հետո պարզվել է, որ նա ողջ է:
Հանդիպման ընթացքում Արդան Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որ նրանց ապատեղեկացրել են Գանչևի մահվան վերաբերյալ:
««Արդայի» ղեկավարությունը ներողություն է խնդրում ակումբի նախկին ֆուտբոլիստ Պետկո Գանչևից: Մենք նրա մահվան մասին սխալ տեղեկություն ենք ստացել: Մաղթում ենք նրան երկար տարիների կյանք»,- գրված է բուլղարական ակումբի հայտարարությունում:


