Մեկնարկեց Եվրոպա լիգայի 2025/26 մրցաշրջանի Լիգայի փուլը։
Մրցաշարի առաջին տուրում «Միդտյուլանը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթեց Ավստրիայի չեմպիոն «Շտուրմին», հունական ՊԱՕԿ-ն ու «Մաքաբի Թել Ավիվն» էլ չբացեցին հաշիվը։
Սեպտեմբերի 24-ին կկայանան նաև հետևյալ խաղերը՝
«Բրագա» (Պորտուգալիա) - «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ)
«Նիս» (Ֆրանսիա) - «Ռոմա» (Իտալիա)
«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)
«Բետիս» (Իսպանիա) - «Նոթինգհեմ Ֆորեսթ» (Անգլիա)
«Մալմյո» (Շվեդիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)
«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)
«Ֆրայբուրգ» (Գերմանիա) - «Բազել» (Շվեյցարիա)
Բոլոր հանդիպումները կմեկնարկեն ժամը 23:00-ին։
Եվրոպա լիգա, Լիգայի փուլ, առաջին տուր
«Միդտյուլան» (Դանիա) - «Շտուրմ» (Ավստրիա)` 2-0
Օլիվեր Քրիստենսեն, 7 (ինքնագոլ), Ուսման Դիաո, 89
ՊԱՕԿ (Հունաստան) - «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել)` 0-0
Եվրոպա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


