Սաուդյան Արաբիայի Ջեդա քաղաքում մեկնարկել է երիտասարդների տարվա Ամփոփիչ մրցաշարը, որին մասնակցում են Մ21 լավագույն թենիսիստները։
Մրցաշարի հանդիպումները կայանում են հատուկ ձևաչափով. սեթը հաղթելու համար անհրաժեշտ է առավելության հասնել 4 գեյմում, 3-3 հաշվի դեպքում կողմերը թայ-բրեյք են խաղում։ Գեյմում 40-40 հաշվի դեպքում թենիսիստներից որևէ մեկին առավելություն չի տրվում. հաջորդ միավորը հաղթողը գեյմն ավարտում է իր օգտին։
Առաջին տուրում A խմբում աշխարհի 48-րդ ռակետ Յակուբ Մենշիկը (Չեխիա) 3-4 (6-8), 3-4 (3-7), 4-2, 4-2, 3-4 (8-10) հաշվով անակնկալ պարտություն է կրել Լերներ Թիենից (ԱՄՆ, 122-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 21 րոպե։
A խմբի մյուս մրցավեճում աշխարհի 20-րդ ռակետ Արթուր Ֆիլսը (Ֆրանսիա) նույնպես մեկնարկել է պարտությամբ։ Նա մրցել է 18-ամյա Ժոաո Ֆոնսեկայի (Բրազիլիա, 145-րդ ռակետ) դեմ և պարտվել 4-3 (11-9), 2-4, 1-4, 4-1, 1-4 հաշվով։
B խմբում Լյուկա վան Աշը (Ֆրանսիա, 128-րդ ռակետ) առավելության է հասել Ցյունշեն Շանի (Չինաստան, 50-րդ ռակետ) նկատմամբ` 4-3 (7-3), 2-4, 4-1, 4-3 (7-5), իսկ Ալեքս Միքելսենը (ԱՄՆ, 41-րդ ռակետ) 2-4, 4-3 (7-5), 4-3 (7-4), 4-2 հաշվով պարտության է մատնել Նիշեշ Բասավարեդիին (ԱՄՆ, 138-րդ ռակետ)։