Մեկնարկել է Ազգերի լիգայի 2024/25 խաղարկության առաջին տուրի՝ Հայաստան - Լատվիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Տոմսեր հնարավոր է ձեռք բերել tickets.ffa.am կայքից` անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել միայն 4 տոմս։
Տոմսերի արժեքը
• Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-3000 դրամ
• Արևելյան տրիբունա՝ 5000-12000 դրամ
• Արևմտյան տրիբունա՝ 10000-16000 դրամ
Հիշեցնենք, որ Հայաստան - Լատվիա հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 7-ին Երևանի Վազգեն Սարսգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Հավաքականներն ընդգրկված են Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբում։


