Մեկնարկել է աշխարհի 2026 թվականի առաջնության Եվրոպական ընտրական մրցաշարի Իռլանդիա - Հայաստան խաղի տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին «Ավիվա» ստադիոնում: Հայ երկրպագուների համար հատկացվել է մարզադաշտի 129-րդ սեկցիան։ Տոմսեր ձեռք բերելու համար սեղմեք այստեղ:
Հայաստանի հավաքականն ընդգրկված է F խմբում, որտեղ առաջին 2 տուրերից հետո վաստակել է 3 միավոր ու երկրորդն է: Խումբը գլխավորում է Պորտուգալիան՝ 6 միավորով, իսկ Հունգարիան և Իռլանդիան ունեն մեկական միավոր:
ԱԱ-2026-ի Եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


