Մեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» - «Ֆերենցվարոշ» դիմակայության առաջին հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։
Տոմսեր հնարավոր է ձեռք բերել noah.am կայքից: Արժեքը 1500-2000 դրամ է։
Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին Աբովյանի՝ Վահագն Թումասյանի անվան ստադիոնում, մեկնարկը` ժամը 20:00-ին։