Գերմանիայում հունիսի 14-ին մեկնարկում է ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնությունը։ Բացման հանդիպումը կկայանա Մյունխենի «Ալյանց արենա» ստադիոնում, որտեղ տանտերերը կմրցեն Շոտլանդիայի հավաքականի հետ։
Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 24 հավաքականներ, որոնք բաժանվել են 6 խմբի։ Փլեյ-օֆֆի ուղեգիր կնվաճեն խմբերում առաջին ու երկրորդ տեղ գրաված թիմերը, ինչպես նաև լավագույն արդյունքով 4 հավաքականներ երրորդ տեղերից։
Եվրոպայի գործող չեմպիոնն Իտալիայի հավաքականն է, որը նախորդ եզրափակիչում հաղթել է անգլիացիներին։
Եվրո-2024, առաջին տուրի ժամանակացույցը
A խումբ
Գերմանիա - Շոտլանդիա՝ 23:00 (Հունիսի 14)
Հունգարիա - Շվեյցարիա՝ 17:00 (Հունիսի 15)
Եվրո-2024. Հյուրընկալող երկիրն ու սենսացիաների պատրաստ հավաքականներն A խմբում
B խումբ
Իսպանիա - Խորվաթիա՝ 20:00 (Հունիսի 15)
Իտալիա - Ալբանիա՝ 23:00 (Հունիսի 15)
Եվրո-2024. B խմբի լարային քառյակի համերգային ծրագիրը
C խումբ
Սլովենիա - Դանիա՝ 20:00 (Հունիսի 16)
Սերբիա - Անգլիա՝ 23։00 (Հունիսի 16)
Եվրո-2024. Գլխավոր ֆավորիտն ու C խմբի մյուս թիմերը
D խումբ
Լեհաստան - Նիդերլանդներ՝ 17:00 (Հունիսի 16)
Ավստրիա - Ֆրանսիա՝ 23։00 (Հունիսի 17)
Եվրո-2024. Բոլորը Մբապեի ու Ֆրանսիայի դեմ են մի խմբում, որտեղ թույլ թիմեր չկան
E խումբ
Ռումինիա - Ուկրաինա՝ 17:00 (Հունիսի 17)
Սլովակիա - Բելգիա` 20:00 (Հունիսի 17)
Եվրո-2024. Տասնամյակի կիսապաշտպանի թիմը, «չեղած տեղից» գոլ խփողները և Պետրակովի նախկին հավաքականը
F խումբ
Թուրքիա - Վրաստան՝ 20:00 (Հունիսի 18)
Պորտուգալիա - Չեխիա՝ 23:00 (Հունիսի 18)
Ռոնալդուի վերջին Եվրոն, վրացիների պատմական նորամուտն ու F խմբի ամուր թիմերը