ԲԿՄԱ - «Շիրակ» խաղով օգոստոսի 2-ին կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի 33-րդ առաջնությունը։
Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանին կմասնակցի 11 թիմ՝ «Արարատ», «Փյունիկ», «Ուրարտու», «Շիրակ», «Ալաշկերտ», «Արարատ-Արմենիա», «Նոա», «Վեստ Արմենիա», «Վան», ԲԿՄԱ և «Գանձասար»: Առաջին տուրը բաց կթողնի «Վեստ Արմենիան»
ՀՊԼ, առաջին տուրի խաղացանկ.
Օգոստոսի 2
ԲԿՄԱ - «Շիրակ», Երևան, Ֆուտբոլի ակադեմիա, ժամը՝ 19:00 («Ֆասթ Սպորտ»)
Օգոստոսի 3
«Արարատ» - «Ալաշկերտ», Երևան, «Հանրապետական» ստադիոն, ժամը՝ 19:00 («Ֆասթ Սպորտ»)
Օգոստոսի 4
«Վան» - «Արարատ-Արմենիա», Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ, ժամը՝ 17:00 («Ֆասթ Սպորտ»)
Օգոստոսի 5
«Փյունիկ» - «Ուրարտու», Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ, ժամը՝ 19:00 («Ֆասթ Սպորտ»)
«Նոա» - «Գանձասար», Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր, ժամը՝ 19:00 («Ֆասթ Սպորտ 1»)
Հիշեցնենք, որ Հայաստանի գործող չեմպիոնը Երևանի «Փյունիկն» է: Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանը կանցկացվի շրջանային մրցակարգով՝ երեք շրջանով։ Յուրաքանչյուր թիմ առաջին շրջանում կանցանցի 5-ական տնային և արտագնա հանդիպում․ մրցակցին հյուրընկալող թիմը կորոշվի վիճակահանության միջոցով։ Երկրորդ և երրորդ շրջաններում թիմերը կանցկացնեն մեկական հանդիպում սեփական և մրցակցի մարզադաշտում։


