Կանադայի Տորոնտո քաղաքում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարը, որին կմասնակցի 8 գրոսմայստեր
Առաջին տուրում կկայանան հետևյալ մրցախաղերը՝ Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա) - Ռամեշբաբու Պրագնանադհա (Հնդկաստան), Դոմարաջու Գուկեշ (Հնդկաստան) - Վիդիտ Գուջրատի (Հնդկաստան), Նիջաթ Աբասով (Ադրբեջան) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)։
Ապրիլի 4-ին կայանալիք պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:30-ին։
Հիշեցնենք, որ Հավակնորդների մրցաշարի հաղթողը շախմատային թագը կվիճարկի աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ։


