Logo

Մել Գիբսոնն այս գարնանը կսկսի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի շարունակության նկարահանումները

12:49 / 06.01.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Քրիստոսի չարչարանքները-ֆիլմ

Դերասան, ռեժիսոր Մել Գիբսոնը պատրաստվում է այս գարնանը սկսել «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի շարունակության նկարահանումները, հայտնում է kinopoisk.ru-ն:

Ջեյմս Քևիզելը, որը 2004 թվականի ֆիլմում մարմնավորել է Քրիստոսին, կվերադառնա իր դերին։

«Հարություն» վերնագրով շարունակությունը մշակվում է մոտ 10 տարի։ Գիբսոնին հաջողվել է այս ընթացքում գրել սցենարի վեց սևագիր՝ Ռենդալ Ուոլեսի հետ միասին («Քաջ սիրտ»)։

Ֆիլմի իրադարձությունները կընդգրկեն Քրիստոսի խաչելության և հարության միջև ընկած երեք օրերը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ