Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի կինը չի սիրում պատմել իր մասին, սակայն իր կենսագրության մի շարք փաստեր խոսում են իր փոխարեն: Այսօր կներկայացնենք մի քանի բան, որոնց շնորհիվ Մելանյա Թրամփն արդեն իսկ ամրապնդել է իր դիրքերը պատմության մեջ:
Նա Միացյալ Նահանգների միակ առաջին տիկինն է, որին ընտրողները մերկ են տեսել…

Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից երեք տարի առաջ ՝ 1996 թվականին, Մելանյան մերկ նկարահանվեց տղամարդկանց ֆրանսիական «Max» ամսագրի համար: Աղջիկն այդ ժամանակ 25 տարեկան էր: Անկեղծ ֆոտոշարքում նա ամբողջովին մերկ հայտնվեց մահճակալի վրա՝ սկանդինավյան մոդել Էմմա Էրիկսոնի հետ: Լուսանկարներն արվել է ֆրանսիացի լուսանկարիչ Ալե դե Բասվիլի կողմից. վերջինս շարքն անվանել է «գեղեցիկ և ոչ պոռնոգրաֆիկ»: 2016-ին ամերիկյան New York Post-ը գտավ այդ նկարները և դրանք տեղադրեց իր հուլիսյան համարի շապիկին ՝ «Մելանյա Թրամփ. ինչպիսին նրան երբեք նախկինում չեք տեսել» մակագրությամբ:
Այստեղ հարկավոր է արժանի գնահատական տալ ամերիկյան հասարակությանը. այս հրապարակումից հետո ոչ ոք չմեղադրեց Մելանիային՝ անհարիր պահվածքի մեջ: Սոց. ցանցերում ասում էին՝ «անցյալի անկեղծ լուսանկարները հիմք չեն՝ ԱՄՆ նախագահի թեկնածուի կնոջը դատապարտելու համար»: Ինքը ՝ Դոնալդ Թրամփը, ավելի քան հանգիստ արձագանքեց հրապարակմանը. «Եվրոպայում նման լուսանկարները համարվում են շատ նորաձև և շատ տարածված», – մեկնաբանեց նա…
Նա խոսում է 5 լեզուներով…

…Այդուհանդերձ, Մելանյան բարձրագույն կրթություն չունի. զարմանալի է, բայց փաստ: Մելանյան ծնվել է Սլովենիայի Սեվնիցա քաղաքում (նախկին Հարավսլավիա): Նա ազգությամբ սլովենացի է, իսկ մայրենի լեզուն սլովեներեն է: Մանկուց գիտեր սերբերեն և գերմաներեն: 16 տարեկան հասակում ընդունվում է Լյուբլյանայի համալսարան ՝ ճարտարապետության և դիզայնի որակավորում ստանալու համար: Սակայն առաջին կուրսում հանդիպում է լուսանկարիչ Ստանե Երկոյին: Նա թողնում է ուսումն ու սկսում զբաղվել մոդելային կարիերայով: Շուտով մեկնում է Փարիզ ՝ բնակվելու և աշխատելու, այստեղ էլ սովորում է ֆրանսերեն: 1996 թվականին Մելանյան կրկին փոխում է իր բնակության վայրը. այս անգամ նա որոշում է նվաճել Նյու Յորքը. շուտով Մելանյան շատ լավ տիրապետում է նաև անգլերենի: Ի դեպ, վերոնշյալ մերկ լուսանկարները արվել են հենց Նյու Յորքում:
Նա «տարել է» Դոնալդ Թրամփին կոսմետիկ կայսրության ժառանգորդից…
Մելանյա Քնաուսը (ապագա Թրամփը) Դոնալդին հանդիպել է 28 տարեկան հասակում: Դա տեղի է ունեցել 1998 թվականին Մանհեթենի Kit Kat ակումբում ՝ ID Models Management մոդելային գործակալության հիմնադրի երեկույթին: Այդ ժամանակ Թրամփն իր սիրելիի՝ Սելինա Միդելֆարտի հետ էր. վերջինս նորվեգական խոշոր կոսմետիկ ընկերության ղեկավար, գործարար Ֆին Էրիկ Միդելֆարտի դուստրն է: Ընտանեկան բիզնեսն արդեն անցել էր Սելինայի ձեռքը: Դոնալդը, տեսնելով Մելանիային, շեղվեց իր ընկերուհուց և խնդրեց միսս Քնաուսի հեռախոսահամարը, բայց Մալանյան հրաժարվեց, քանի որ նա արդեն լսել էր Թրամփի կնամոլության մասին:
Փոխարենը, Մելանյան՝ ինքը գրեց Թրամփի համար: Հետագայում նա ասաց. «եթե ես նրան տայի իմ հեռախոսի համարը, ես կդառնայի այն կանանցից մեկը, ում նա ուղղակի զանգահարում էր: Գաղտնիք չէ, որ հարուստ մարդիկ ունեն մի քանի բջջային համարներ, և կարելի է շատ բան հասկանալ նրանց մտադրությունների մասին՝ ֆիքսելով, թե որ համարն են նրանք տալիս քեզ: Դոնալդն ինձ տվեց իր բոլոր հեռախոսահամարները»…
Քլինթոնները հյուրընկալվել էին նրա հարսանիքին…

Միսս Քնաուսի և պարոն Թրամփի հարսանիքին 350 հյուրերի թվում էին Բիլ և Հիլլարի Քլինթոնները, Բիլն այդ ժամանակ արդեն հեռացել էր Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնից: Ինչպես կարելի է ենթադրել համացանցում պտտվող լուսանկարներից՝ ապագա մրցակիցները միմյանց հետ շատ ջերմ էին: Պատմությունը կրկնվեց 13 տարի անց, երբ պարոն և տիկին Քլինթոնները մասնակցեցին Թրամփի երդմնակալության արարողությանը…

Ի դեպ, հարսնացուի հագուստը չափազանց թանկարժեք էր՝ 100,000$: Քրիստիան Դիորի նորաձևության տան վարպետներից 550 ժամ է պահանջվել՝ ապագա տիկին Թրամփի զգեստը զարդերով ասեղնագործելու համար: Զգեստը կշռում էր 20 կիլոգրամ:
Նա ԱՄՆ միակ առաջին տիկինն է, որը մասնակցել է գեղեցկության մրցույթներին և նկարահանվել գովազդներում:

1992 թվականին Սլովենիայի «Տարվա դեմքը» մրցույթում Մելանյա Թրամփը գրավեց երկրորդ տեղը… և դա միայն սկիզբն էր: Բախտը ժպտում էր սկսնակ մոդելին. նա սիրված էր նորաձևության ամսագրերի, հայտնի բրենդերի ու լավագույն լուսանկարիչների կողմից: Դոնալդին հանդիպելուց հետո աղջկա հանդեպ ուշադրությունն էլ ավելի մեծացավ: Նա հայտնվեց այնպիսի ամսագրերի էջերում, ինչպիսիք են Harper’s Bazaar, Vogue, Elle, Vanity Fair, New York Magazine, InStyle Weddings: Համաշխարհային ճանաչում ունեցող շատ ապրանքանիշեր նրան հրավիրեցին՝ մասնակցելու բազմատեսակ նկարահանումների: Դժվար է մտաբերել, թե ԱՄՆ առաջին տիկիններից, ով կարող է պարծենալ նման կարիերայով:
Այնուամենայնիվ, ինքը ՝ Մելանյան, շեշտում է, որ պակաս հաջողակ չի եղել որպես կին, այսինքն ՝ որպես կին և մայր: Ի թիվս այլ բաների, Մելանյան ուներ իր սեփական ոսկերչական բիզնեսը և զբաղվում էր ժամացույցների դիզայնով: Նա նաև թողարկել է իր կոսմետիկայի շարքը….

