Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ՈՒԵՖԱ-ին տված հարցազրույցում խոսել է ազգային հավաքականի ելույթների մասին:
«Ինձ համար ամենակարևորը խաղի որակն է, ինչը բարելավվել է: Իհարկե, արդյունքը չափազանց կարևոր է, բայց ֆուտբոլային փոքր երկրների հավաքականների համար խաղի որակի բարելավումը կարող է վճռորոշ լինել: Մենք ունենք նոր մարզիչ, կառուցում ենք նոր հավաքական»,- ասել է Մելիքբեկյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում 4 խաղից հետո 3 միավորով վերջին` 4-րդ տեղում է:
Եղիշե Մելիքյանի գլխավորած հավաքականը նոյեմբերի 13-ին կընդունի Հունգարիայի ազգային թիմին, իսկ երեք օր անց ընտրական փուլը կավարտի Պորտուգալիայի դեմ արտագնա խաղով:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Արմեն Մելիքբեկյանի հարցազրույցից այլ հետաքրքիր հատվածներ, որոնք ներկայացրել է ՀՖՖ մամուլի ծառայությունը`


