Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ամփոփել է Հունգարիայի թիմի դեմ Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղը:
Եղիշե Մելիքյան. «Ափսոսանքով ասում եմ, որ կրկին հնարավորություն կար ոչ-ոքի գրանցելու, նույնիսկ հաղթելու, բայց պարտվեցինք։ Հպարտ եմ իմ տղաներով, թիմային ոգի կա։ Այս ամիսների ընթացքում մի քանի քայլ առաջ ենք կատարել։
Երիտասարդ թիմ ենք, ապագա ունենք։ Ներողություն եմ խնդրում, որ չենք կարողանում միավորներ վաստակել։ Շնորհակալ եմ երկրպագուներին։
Եթե ես իմանայի, որ ընտրական այս փուլում ինձնից պահանջելու են արդյունք, ես չէի գլխավորի հավաքականը։ Մենք ճիշտ ուղու վրա ենք»։
Մանրամասները` տեսանյութում
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը տնային խաղում 0-1 հաշվով պարտվել էր Հունգարիային։
Հայաստանի հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու F խմբում 3 անընդմեջ պարտությունից հետո 3 միավորով մնաց վերջին` 4-րդ տեղում և այլևս չի կարող պայքարել 2-րդ տեղի համար։ Հունգարիան 8 միավորով 2-րդն է։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


