Logo

Մելիքյան. «Հանդերձարանում ասացի, որ մեր ազգը հաղթանակի կարիք ունի»

23:23 / 09.09.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն Իռլանդիայի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հաղթական (2-1) խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։

«Այսօրվա մեր պլանը հաղթելն էր։ Գիտեինք, որ Ռանոսը խաղային պրակտիկայի խնդիր ունի։ Գոլային պահերի իրացումն ամենաբարդ հարցն է։ Ամեն պահը չենք կարող իրացնել։ Ամեն դեպքում, գոհ եմ, չեմ ուզում մտածել այն գոլերի մասին, որոնք չենք խփել։

0-5 հաշվով պարտությունից հետո այստեղ էի, և իմ տրամադրությունը շատ վատ չէր, ու նաև դրական էի տրամադրված։ Ես գլխավոր մարզիչն եմ ու առաջատարը, թիմի ոգին։ Բոլորս տխուր էինք։ Եթե կան մարդիկ, որոնք մտածում էին, թե ես տխուր չէի, հավատացեք` մի քանի գիշեր չեմ քնել` տխրությունն ուրախության վերածելու համար։

Մի՛ նեղացրեք մեզ, այլ հավատացե՛ք։ Միասնական լինենք, ու ամեն ինչ լավ կլինի։ Հանդերձարանում ասացի, որ մեր ազգը հաղթանակի կարիք ունի»,- ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը։

Մանրամասները` տեսանյութում

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ