Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է Վարազդատ Հարոյանի` ազգային թիմում մրցելույթներն ավարտելու որոշումը, հայտնում է «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը.
«Հարգանքով եմ ընդունում Վարազդատ Հարոյանի՝ Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու որոշումը: Շնորհակալ եմ նրան բացառիկ նվիրման և տարիներ շարունակ հավաքականում բարձր մակարդակով ելույթների համար:
Ցավոք, չնայած իմ պատրաստակամությանը՝ նրա հետ կրկին աշխատելու հնարավորություն չեմ ունենա:
Հարոյանն ազգային հավաքականի իսկական առաջատարի մարմնավորում է, իրական լիդեր ու պրոֆեսիոնալ: Մենք պատրաստ ենք կազմակերպել հավաքականում Հարոյանի հրաժեշտի հանդիպումը:
Կարծում եմ՝ Վատոյի պես ֆուտբոլիստներին ազգային հավաքականը պետք է ճանապարհի ըստ արժանվույն»,- ասել է 46-ամյա մասնագետը։
Կարդացեք նաև`


